Արևմտահայերն այսպիսի խոսք ունեին․ «Ռուս մը խաբելու համար յոյն մը պէտք է, յոյնի մը համար՝ հրեայ մը, հրեայի մը համար՝ հայ մը և հայու մը համար՝ երկու սատանայ»։
Պուտին-Փաշինյան վերջին հեռախոսազրույցը հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման սկիզբ չդարձավ։ Ընդհակառակը՝ այն բացահայտեց այն փակուղին, ուր Հայաստանը հասցվել է տարիներ շարունակ վարված գործարքային և անհետևողական արտաքին քաղաքականությամբ...